Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ռոբոտները «սպառնում են» ՌԴ աշխատաշուկային

Ռոբոտները «սպառնում են» ՌԴ աշխատաշուկային
15.09.2019 | 10:49

Մինչ 2030 թվականը Ռուսաստանում աշխատողների ընդհանուր թիվը կարող է կրճատվել մինչև 45.5 %-ով: Այս մասին գրում է «Известия»-ն՝ հղում անելով ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ՌԴ ակադեմիային, որ այս թեմայով ուսումնասիրություն է հրապիրակել:

Բանն այն է, որ մարդկային ներուժին աստիճանաբար փոխարինելու են գալիս ռոբոտները, իսկ դա նշանակում է, որ ռուսաստանյան աշխատաշուկան կարող է կրճատվել գրեթե կիսով չափ:

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ թվայնացման և ավտոմատացման «զոհ» կարող է դառնալ մոտ 20.1 մլն մարդ:

«Հատկապես հյուրանոցների ու ռեստորանների բիզնեսում աշխատանքի մեծ մասը հնարավոր կլինի հանձնել ռոբոտներին։ Հարվածի տակ կհայտնվեն նաև վերամշակվող ձեռնարկությունները, գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը, մանրածախ առևտուրն ու օգտակար հանածոների արդյունահանումը»,- ասում են փորձագետները:

Դիտվել է՝ 3930

Մեկնաբանություններ